Foto

Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել է շփման գիծը և զբաղեցրել «20-54» բարձունքը. Փաշինյան

Մարտի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել են շփման գիծը, զբաղեցրել «20-54» բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Այդ մասին Կառավարության նիստ աշխատանքների մեկնարկից առաջ ասաց վարչապետը։

««20-54» բարձունքից Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակիերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։ Այսինքն՝ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլև հերթական ներխուժումն է արել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պաատսխանատվության գոտի։ Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ»,-նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրել է դեպքի առնչությամբ ՌԴ ՊՆ հաղորդագրության բովանդակությունը, ըստ որի՝ ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ համաձայնագրի դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջ։

Աղբյուր` Փաստինֆո