Մարտի 25-ին Ռուսաստանի հայերի
միութունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի
կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված հարցը:
Չնայած, որ ՀՀ Ազգային ժողովը
դեռ չի քննարկել այս հարցը (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի վավերացումից
հետո): այս քայլը բացասական է գնահատվել հայ հասարակության կողմից՝ ինչպես Հայաստանում,
այնպես էլ Ռուսաստանում և այլ երկրներում:
ՌՀՄ ակտիվի խորհրդակցության
մասնակիցների դիքորոշումը հետևյալն է.
Այս որոշումն առաջին հերթին
ուղղված է հայկական պետականության շահերի և Հայաստանի ու Արցախի բնակաչության անվտանգության
դեմ, որն այսօր, անկախ ամեն ինչից, երաշխավորում և ապահովում է Ռուսասատանը: Նա Հայաստանի
հետ կապված է ռազմաքաղաքական ռազմավարական դաշնակցային հարաբերություններով, տնտեսական
և հումանիտար կապերով՝ ոչ միան երկկողմ (102-րդ ռազմաբազա, սահմանապահներ, խաղաղապահներ,
էներգակիրներ, մի շարք կարևոր ապրանքներ և այլն), այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում:
Ռուսաստանի հայերի միությունը
հույս է հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկության ժամանակ հաշվի կառնի առաջին հերթին
Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը,
որտեղից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը էական տնտեձսական օժանդակություն
է ստանում:
Հաշվի առնելով հասարակական
արձագանքը՝ մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքի հայությանը կհետաքրքրի
Հայաստանի վարչապետի և նախագահի կարծիքը, ովքեր կարող են հրապարակավ արտահայտվել այս
առիթով, որովհետև այն կրում է քաղաքական բնույթ, այլ ոչ թե հայկական արդարադատության
իբր ժողովրդավարության կամ անկախության վկայություն է, ինչպես դա փորձում են ներկայացնել
որոշ հայաստանյան գործիչներ:
Ինչ վերաբերվում է իշխանությունների
ներկայացուցիչների այն պնդումներին, թե նման որոշմամբ պայմաններ կստեղծվեն ալիևյան
ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ դիմելու համար, ապա պետք է հիշեցնել,
որ Ադրբեջանը, ինչպես նաև տարածաշրջանի գրեթե բոլոր մյուս երկրները՝ Իրանը, Վրաստանը,
Իսրայելը, Թուրքիան և մյուսները, ՄՔԴ Հռոմի ստատուտի մասնակից չէ և բացարձակ անտեսում
է այդ դատարանի մեկ ամիս առաջ ընդունած վճիռը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին՝ բացել
Լաչինի միջանցքը:
Ռուսաստանի հայերի միությունը Հայատանի իշխանություններին
կոչ է անում դրսևորել ինքնուրույնություն և վերանայել Միջազգային քրեական դատարանի
Հռոմի ստատուտի վավերացման հարցը:









