Foto

Սահմանադրական դատարանն ինքն իրեն չէր կարող և չպիտի հակասեր․ սահմանադրագետը՝ Հռոմի ստաստուտի վերաբերյալ ՍԴ որոշման մասին

Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հիշեցնենք, որ նույն հարցի վերաբերյալ ՍԴ–ն 2004թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Ուստի, խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում փոփոխություն կատարելուց հետո: Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել Վահե Գրգորյանին, ով ավելի վաղ ՍԴ-ի երկու որոշումների հակասության մասին կարծիք էր հայտնել։ 

-          Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞վ է արտահայտվում այդ անհամպատասխանությունը։

-          Սահմանադրական դատարանն իրավունքի տեսանկյուևնից ինքն իրեն չէր կարող և չպիտի հակասեր։ Փաստորեն, ՍԴ-ն` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, որ առավել հայտնի է որպես Հռոմի ստատուտ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու միջոցով, ըստ էության, ինքն իրեն, իր որոշումը և առհասարակ Սահմանադրությունը Սահմանադրությանը հակասող է ճանաչել, ինչը իրավական աբսուրդ է: Չնայած` մենք այս իշխանության օրոք սովոր ենք ոչ ողջամիտ իրողություններ տեսել։ Այսինքն՝ ՍԴ-ն ներկայիս Սահմանադրությանը հակասող է ճանաչել իր անբողոքարկելի որոշումը, մինչդեռ 1995թ-ի և 2015թ-ի վերաբերելի հոդվածները, ըստ էության նույնությամբ, նույն բովանդակությամբ և փաստական հանգամանքներով նույնական են: Հետևաբար՝ դա անհնարին պիտի լիներ։

-          Այդ համապատասխանությամբ հանդերձ հարցը կարող է ԱԺ օրակարգում հայտվել։

-          Այս իշխանության օրոք ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Նպատակն հենց այն է, որ նախագիծը բերվի Ազգային ժողով։ Իհարկե, այն կարող էր ներկայացվել Սահմանադրական դատարանի քննությանը հենց Սահմանադրության փոփոխության փաստի ուժով, քանի որ նախորդ անգամ ՍԴ-ն արդրադարձել էր Հռոմի ստստուտին՝ 1995թ-ի Սահմանադրության լույսի ներքո, քանի որ 2004թ-ին գործում էր 1995թ Սահմանադրությունը։

-          Երբ այն հայտնվի ԱԺ-ում, վիճարկման հնարավորություն կլինի՞։

-          Ո՛չ, քանի որ այն իրենից ներկայացնում է միջազգային պայմանագիր, և համաձայն Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի՝ միջազգային պայմանագրերը և կոնվենցիաներն ի սկզբանե ներկայացվում են ՍԴ քննարկմանը, այնուհետև բերվում են ԱԺ, հետևաբար ԱԺ-ի կողմից վավերացնելու դեպքում դրա վիճարկում չի կարող նախատեսել։ Մնում է միայն դրանից դուրս գալու տարբերակը, որը քաղաքական որոշում է և չի ենթադրում անհատի կամ կազմակերպության կողմից վիճարկում, պարզ ասած, պետության լիազորություն է:

-          Այս հարցը քննարկման առարկա դրաձրեց Վլադիմիր Պուտինին ՀՀ-ում ձերբակալելը։ Դա հնարավոր համարո՞ւմ եք։

-          Նույնիսկ այն պարագայում, երբ ՀՀ-ն, ցավոք սրտի, տարբեր քաղաքական գործիչների գործողությամբ պայամավորված, հիշեցնում է հոգեկան առողջության պահպանման կենտրոնում բաց դռների օր, միևնույն է,  կարծում եմ, որ որևէ մեկը նման ազգակործան արկածախնդրության չի գնա։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան