Մայիսին Դոհայում տեղի կունենա ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ զբաղեցնող մարզիկները:
Հայաստանից մեծ է մեր հավաքականի առաջատար, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցության հավանականությունը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում նա 478 միավորով 91-րդն է իր քաշային կարգում:
Հիշեցնենք՝ Ֆերդինանդ Կարապետյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» վարկանիշային մրցաշարում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը։ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրքմեն Պարահատ Նազարովին, ապա պարտության է մատնել ադրբեջանցի Նարիման Միրզաևին և մտել քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է ուզբեկ Օբիտխոմ Նոմոնովին: Երրորդ տեղի համար սփոփիչ մրցամարտում Ֆերդինանդ Կարապետյանը զիջել է վրացի Կոթե Կապանաձեին և ավարտել ելույթը՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Նա վարկանիշային 260 միավոր է հավաքել:
Թբիլիսիի մրցաշարին մասնակցել է նաև Արտյոմ Ղալաչյանը, որը մեկնարկային մենամարտում պարտվել է իսրայելցի Դանիել Կապելուշնիկին և դուրս մնացել պայքարից:









