Foto

Գեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն, որը տեղում մահացել է. shamshyan.com

Գեղարքունիքի մարզում այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Սեւան բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ Վարսեր գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի Հրազդան-Սեւան ՊԿ 6-7- 80 կմ հատվածում՝ Վարսեր բնակավայրի վարչական տարածքում,  երկաթգծից 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի: