Foto

Առաջարկվում է Եռաբլուրում շաբաթօրյակ կազմակերպել․ կարող են միանալ բոլոր ցանկացողները

Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր արցախցի ընտանիքներ արդեն ավելի քան 100 օր է` զրկված են Եռաբլուրում հանգչող իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։


Այս հանգամանքով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը զոհված տղաների ծնողների առաջարկով գալիք շաբաթ օրը՝ մարտի 25-ին, Եռաբլուրում շաբաթօրյակ է նախաձեռնել, որի ընթացքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու պանթեոնի ողջ տարածքում։ 

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները։ Աշխատանքները կմեկնարկեն  մարտի 25-ին` ժամը 12։00-ին, Եռաբլուրի եկեղեցու հարակից տարածքից։