Foto

Մեր դիրքորոշումը չի փոխվել, համառորեն շարունակելու ենք բանակցել. Արարատ Միրզոյան

Վերջին շրջանում Ադրբեջանում սրվել է հայատյացության քարոզը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս հռետորաբանությունը կա, միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են, մենք կրկին ստացել ենք Ադրբեջանի առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր արձագանքն ու առաջարկները», - նշեց ԱԳ նախարարը:

Նրա խոսքով` Ադրբեջանի հռետորաբանությունն ու ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում  խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ գործընթացի ճանապարհին:

«Բայց մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել, համառորեն շարունակելու ենք բանակցել` նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել», - ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Աղբյուրը՝ Aysor.am