Մարտի 21-ի տեղի ունեցավ Համպարփակ
պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը: Միջոցառման ընթաքում
թեմայի վերաբերյալ հարցեր ուղղեցինք Ողջ մնալու արվեստը (ՈՄԱ) ՀԿ նախագահ Վովա Վարդանովին:
-
Պարո՛ն Վարդանով, ի՞նչ նպատակներ է
իր առջև դրել «Ոգեզէն» հասարակական կազմակերպությունը և դրանց իրագործումը ո՞ր փուլում
է:
-
Ցանկացած
հասարակական կազմակերպություն զբաղված է պետության բացթողումները լրացնելով և չունի
քաղաքական հավակնություններ: Երբ մարտական գործողությունների ժամանակ տեսնում ես, որ
այս կամ այն հարցով պետությունն իրեն շատ անհաջողակի պես է պահել, ստիպված միջամտում ես այդ գործողություններին: 2016թ-ից հետո տեսա, որ զինվորականների պատրաստվածությունը
թույլ է, որի ապացույցները նկատելի եղան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Դրանից հետո ՈՄԱ-ն
սկսեց ռազմականացված դասեր տալ: 2020թ-ի պատերազմը մեզ ցույց տվեց, որ հրամանատարական անձնակազմը
կառավարման առումով թերացել է, անձնակազմի կառավարումը կորցրել է: Մեր անօդաչուները
մարտի դաշտում լուրջ հաջողություններ չեն գրանցել, ուստի զբաղվում ենք նաև անօդաչուների
խնդրով: Մենք զբաղվում ենք պետական մեքենայում առկա ցանկացած թերությունով:
-
Ի՞նչ արդյունքներ ունեք:
-
Իմ
կարծիքով՝ ոչ բավարար, բայց բոլորը գովում են: Օրինակ՝ «գմբեթի» համար մենք հավաքել ենք
մոտավորապես 25 000 դոլար, բայց պատրաստ է մոտ 74ը, որի ծախսը գերազանցում է
160 000 դոլարը: Հիմա դա լա՞վ արդյունք է, թե՞ վատ: Հայաստանում երկրորդ գծում «գմբեթեների» քանակը պետք է լինի մի քանի հազար:
- Ի՞նչ է «գմբեթը» և
ի՞նչ նշանակություն ունի:
- «Գմբեթը» երկրորդ գծի ժողովրդական ինժեներական կառույց է, որն ապահովում է մինջդիրքային անվտանգությունը: Երբ թշնամին դիրքերի արանքով ներս է թափանցում՝ հնարավորություն ունենալով ոչնչացնելու մեր կրակակետը, դա այն պատճառով է, որ «գմբեթեի» նման կառույցներ չեն եղել: Ես «գմբեթն» անվանում եմ ժողովրդական կրակակետ: ՊՆ-ի և պետության մասնակցությունն առհասարակ զրո է, մինուս: Մենք կառուցում ենք աշխարհազորայինների և բնակիչների համար, բայց դրանց մեծ մասը զբաղեցրել են զինված ուժերը:
-
Ինչո՞ւ պետք է ֆինասավորման գործընթացում
մասնակցություն ունենա ժողովուրդը:
-
Գմբեթը
թույլ չի տա, որ բնակավայրն ընկնի Հադրութի օրը, ստեղծում է էվակուացիայի հնարավորություն:
-
«Ոգեզէնի» մեկ տարվա աշխատանքն եք
ամփոփում: Եթե մի քանի նախադասությամբ ներկայացնեք, ապա ի՞նչ արդյունքներ կան:
-
«Ոգեզէնը» ազգ-բանակ կոնցեպտի քաղաքականացված լինելու
պատճառով նոր առաջացած անուն է: Երբ ազգ-բանակ կոնցեպտը սկսեց քաղաքական շահարկումների
ենթարկվել, ստեղծեցինք նոր անուն, որն իմաստային առումով ավելի ընդգրկուն է:
-
Իսկ «Ոգեզէնը» հասե՞լ է այդ ազգ-բանակ
կոնցեպտին:
- Ո՛չ, դրան դեռ շատ կա: Դրա ցուցիչը, որ մեր ազգը բանակ չէ, այն է, որ մարտական գործողությունների ժամանակ սրճարաններում նստած երիտասարդներ կան, որ պետական կառույցների աշխատողները ժամը 18:00-ից հետո գնում են տուն և այլն: Սա խոսում է նրա մասին, որ ազգ-բանակ կոնցեպտը չկա: Մենք «շինարարություն» ենք անում և դեռ հիմքերն ենք փորում:
-
Իսկ ե՞րբ սույները տեղադրված կհամարեք:
-
Երբ
կանայք ներգրավված կլինեն պարտադիր զինծառայության մեջ, Երբ աղջիկները չամուսնանան այն տղաների հետ, ովքեր բանակում չեն ծառայել և իրենց մայրերի ետևում են պախկվել, այդ
ժամանակ ազգ-բանակ կառուցելու շանսերը մեծանալու են:









