Կիևում, Կիևի մարզում ու այլ շրջաններում չորեքշաբթի գիշերը օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կիևի մարզի վարչակազմից հայտնել են, որ ՀՕՊ ուժերը հետ են մղում ռուսական անօդաչուների հարձակումները։ «Մարզում աշխատում է ՀՕՊ։ Պահպանե՛ք տեղեկատվական լռությունը. մի՛ նկարահանեք և մի՛ տեղադրեք համացանցում հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքը»,- ասվում է վարչակազմի տելեգրամյան ալիքում։









