Foto

Ռուս երկու զինծառայող գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի ԲԿ

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։