Foto

Զինծառայողը մառախուղի պայմաններում մեքենայով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ՊՆ

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս,  վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել  ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։