Foto

Մոր և պապի կողմից 6 ամյա երեխա է սպանվում, իսկ ո՞ւր էին պատկան մարմինները

Քննչական կեմիտեից հայտնում են, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իր տանը, հանգիստը խանգարելու պատճառով, պապը ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, վերջինս վայր է ընկել, գլխով հարվածել բազմոցի ոտնակին: 2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխան մահացել է։

Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար, պապը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս՝ 4 տարեկան թոռան մարմնի տարբեր մասերին, ապա բարձրացրել նրան և գցել հատակին:

Նույն անձն իր դստեր հետ, ով հանդիսանում երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, պարբերաբար, տարբեր առիթներով ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, հոգեկան ուժեղ տառապանք:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազինՄիայն ողբերգական դեպքից հետո են երեխաները տեղափոխվել մանկատուն և նրանց նկատմամբ կիրառվել է պաշտպանական միջոց, ըստ որի՝ ենթադրաբար հանցագործություն կատարած անձինք չեն կարող մոտենալ երեխաներին:

Բնականբար սա երեխաների նկատմամբ բռնության առաջին դեպքը չէ և վարույթ իրականացնող մարմինը հաստատում է պարբերաբար կատարված բռնությունը: Իսկ որտե՞ղ էր տարածքի խնամակալության և հոգաբարձության մարմինը, մի՞թե փոքրաթիվ բնակչություն ունեցող Խաշթառակ համայնքի բնակիչները չեն իմացել, որ նման անմարդկային ձևով են վարվում 6 երեխաների հետ, մի՞թե հարևանները երեխաների լացի ձայները չեն լսել, մի՞թե ոչ մեկը չի նկատել, թե ինչպես են բակում նրանց ծեծում, իսկ որտե՞ղ էր ոստիկանությունը, անչափահասների տեսուչը և այլն:

Այն, որ այս դեպքը խոսում է գագաթնակետին հասած մարդկային անտարբերության մասին, փաստ է: Հասկանալի է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արդեն, բացի սեփական ցավից, այլևս որևէ մեկին չի նկատում: Բայց չէ ո՞ր, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի վճարում է հարկեր, որից աշխատավարձ են ստանում ոստիկանությունը և այլ մարմիններ, որոնց ամենօրյա աշխատանքը պետք է լինի անչափահասներին պաշտպանելը: Այդ նույն ոստիկանությունը «հաջողությամբ» կասեցնում է բողոքի ակցիաները, բերման է ենթարկում նույն անչափահասներին, բայց նրանց պաշտապանելու գործառույթը չի կատարում: Հայաստանի Հանրապետության ոստիակնությունը վերածվել է իշխանության ոստիկանության, համակարգային պատիվը վերացած է: Երբ կատարվում են միայն իշխանության հրահանգները, իսկ սեփական գործառույթը, որը բխում է ՀՀ օրենսդրությունից, անտեսվում է, ապա անհետանում է համակարգի նկատմամբ հարգանքը:

Սա իշխանափոխությունից հետո առաջին դեպքը չէ.  մոր, խորթ հոր և տատի կողմից 2 ամյա որդուն լվացքի մեքենայի մեջ մտցնելու միջոցով սպանության դեպք էր գրանցվել մոտ 2 տարի առաջ Խարբերդ համյանքում: Ոստիկանության բաժնում էլ վերջերս, ըստ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ բռնություն էին գործադրել անչահասների նկատմամբ, մի խումբ ոստիկաններ էլ ներխուժել էին հարցաքննության սենյակ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան