ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում էր: Նա այցելեց Եռաբլուր, ապա Ջերմուկ: Հատկանշական է, որ դրան նախորդել էր ՀԱՊԿ-ի փոխքարտուղարի քվոտայից Հայաստանի հրաժարումը: Բացի այդ, ՀՀ-ն հստակ դիրքորոշում է արտահատում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը կարող է ունենալ երկու հիմնական դրդապատճառ: Այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետ և հիմա նրա քայլերը միտված են հայ հասարակության վստահությունը վերականգնելուն: Դա ամենևին չի նշանակում, որ ՀԱՊԿ-ի հարաբերությունները պաշտոնական Երևանի հետ կարգավորվել ու խնդիրները հաղթահարվել են: Բանն այն է, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում: Բոլոր ուժային կենտրոններն այժմ փորձում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանում` լուծելով որոշակի խնդիրներ: Այս իմաստով ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների խզումը` ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը մեծ հարված է հենց նույն ՀԱՊԿ-ին` տարածաշրջանային անվտանգության համակարգին: ՀԱՊԿ-ն նույնպես պայքարում է տարածաշրջանում մնալու համար: Որքան ՀԱՊԿ-ն է անհրաժեշտ Հայաստանին, այդքան էլ Հայաստանն է ՀԱՊԿ-ին անհրաժեշտ: Ադրբեջանին ու Վրաստանին միացնելու հեռանկար այս պահին ՀԱՊԿ-ը չունի, այդ իսկ պատճառով էլ Հայաստանին ամեն կերպ փորձելու է պահել իր շրջանակներում:
Եթե ՀՀ-ն կարողանա ճիշտ գնահատել և օգտագործել ՀԱՊԿ-Արևմուտք պայքարը, ապա կկաորղանա երկու վեկտորներից էլ օգուտներ քաղի: Սակայն Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վեկտերի փոփոխությանն ուղղված քաոտիկ շարժումները կարող են Սա դուր չգալ նաև Իրանին, քանի որ Արևմուտքի ռազմական ներկայությունը տարածաշրջանում խնդրահարույց է նրա համար: Եթե ՀԱՊԿ-ը Հայաստանում չհասնի իր ցանկալի արդյունքին, ապա Իրանը ևս սկսելու է ընդդիմանալ ՀՀ իշխանության քայլերին և Հայաստանը ևս մեկ պոտենցիայալ դաշնակից կկորցնի:









