Foto

Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների․ Արա Պողոսյան

Ադրբեջանի քաղաքական խոսույթը նախապատերազմական է, դա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների։ Այստեղ խնդիրն այն է, որ պատերազմը այլևս կախված չէ ո'չ Հայաստանից ու ո'չ էլ Ադրբեջանից (մեծ հաշվով): Ալիեւը «44-օրյա»-ի պարտքերը պետք է տա, ու դա անխուսափելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքական գործիչ Արա Պողոսյանը։

«Հայաստանը վստահաբար ունի բազմաթիվ խաղարկային հնարավորություններ, սակայն ցավոք սրտի, չի' անելու, քանի որ ըստ էության նույն ազդեցությունն է կրում իր վրա, ինչ Ադրբեջանը, հետեւաբար Ադրբեջանը ըստ իր արտաքին «դոնորների» պետք է հավաքի որոշակի հզորություն կամ դրա պատրանք, որպեսզի ծառայի իր բուն նպատակին` հակաիրանական, իսկ ավելի ուշ նաև հակառուսական պլացդարմ։

Մենք մեր հնարավորությունները սպանում ենք ամեն օրվա հետ, մենք մեր բանակը սպանում ենք` բանակի հետ աղերս չունեցող, թուլակամ մարդկանց դնելով բանակի գլխին, որը ուղիղ ազդում է ամենացածր օղակի վրա։ Մենք չկարողացանք այս ընթացքում ստեղծել բանակի տեխնոլոգիական ստորաբաժանումներ, մոբիլ զորամասեր, էլիտար զորքեր, որոնք կկարողանային դիմագրավել թշնամու ցանկացած ոտնձգություն։ Մենք չկարողացանք նաև ստեղծել ՀՀ և Արցախի Հանրապետության պաշտպանական դոկտրինը, որը կնախանշեր պաշտպանական ռազմավարությունը, կկազմվեին պաշտպանական շրջաններ, և այլն...

Բայց...»,- գրել է Պողոսյանը։