Foto

Մեկնարկել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ142+000-կմ150+700 հատվածի հիմնանորոգումը։ Այս մյասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

8.7կմ երկարությամբ ձգվող ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։

Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։

Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։