Ես չեմ պատրաստվում իմ առջև դրած խնդիրները կիսատ թողնել և հրաժարական տալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով իր հրաժարականի մասին տարածվող լուրերը։
«Շարունակելու եմ եմ իմ սկսած բարեփոխումները, թե որքան ինձ կհաջողվի՝ դա էլ կյանքը ցույց կտա»,- ասաց նա։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են պտտվում, որ ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական է տալու։









