Foto

ԱԱԾ տնօրենը չպատասխանեց՝ ԱԱԾ-ում և բանակում 5-րդ շարասյան առկայության մասին հարցին

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հրաժարվեց պատասխանել բանակում և ԱԱԾ-ում 5-րդ շարասյան առկայության վերաբերյալ հարցադրմանը։

Նշենք, որ այդ մասին երեկ ասուլիսում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե Սու-30-երից բացի՝ մեր զինանոցում եղած զենք չկա, որ չի կիրառվել, իսկ ՀՀ–ն 44-օրյա պատերազմում պարտվել է, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյունը»։

«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում։ Այսօրվա դրությամբ ՀՀ ԶՈՒ 50-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության մեջ, պետական դավաճանության մեջ։ Ես չգիտեմ Հայաստանում այդպիսի մարդ կա, որ մտածում է, որ այդ մարդկանց գլխին գործ են սարքել, եթե մտածողներ կան, դա շատ վատ է։ Այսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով»,- հայտարարել էր նա։

Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ԱԱԾ տնօրենից՝ ԱԱԾ-ում և բանակում 5-րդ շարասյան առկայության մասին, սակայն ԱԱԾ տնօրենը հրաժարվեց պատասխանել հարցերին։

Աղբյուր` Փաստինֆո