Foto

Սյունիքում ավտոբուսի՝ ձորն ընկնելու հետևանքով, նախնական տվյալներով, 21 տուժած կա

Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով` կա 21 տուժած։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սյունիքում տեղի ունեցած պատահարի մասին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։