Foto

Պետք է բարձրաձայնենք շրջափակված ու կարիքի մեջ գտնվող ժողովրդի հաշվին հարստանալու փորձերը. Արցախի պետնախարար

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հերթական ամոթալի դեպքի մասին է հայտարարել:

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո հանրապետություն տեղափոխվող հումանիտար բեռները հասնում են մեծ դժվարությամբ և խիստ սահմանափակ ծավալով: Սակայն, անհրաժեշտ դեղորայքի, պարենի առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր առիթ են գտնում պետության ու քաղաքացու հաշվին հարստանալու: Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել:

Ինչպես և նշել եմ, հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է, և յուրաքանչյուր նման արարք արժանանալու է համարժեք գնահատականի ու արձագանքի:

Նման անպատասխանատու և ամոթալի արարքները շարունակելու դեպքում իրականացվելու են հանրայնացման ավելի ընդգրկուն աշխատանքեր. մենք պետք է բարձրաձայնենք շրջափակված ու կարիքի մեջ գտնվող ժողովրդի հաշվին հարստանալու փորձերը և դեպքերը», - Facebook-ում գրել է Ներսիսյանը: