Foto

Թբիլիսիում ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի մոտ կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցները կոչ են արել կառավարությանը հրաժարական տալ և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Այս իշխանություններն ի վիճակի չեն Վրաստանին տանել դեպի Եվրոպա, այս իշխանություններն ի վիճակի են միայն ծեծել խաղաղ բնակիչներին: Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է նշանակվեն»,- ամբիոնից ասել է կամուֆլյաժ հագած մի տղամարդ, ով իրեն ներկայացրել է որպես բանակի վետերան։ Նա կոչ է արել հրապարակում հավաքվածներին աջակցել այս պահանջին։

Հրապարակում կանգնած ցուցարարներից ոմանք, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ձեռքի բարձրացումով իրենց համերաշխությունն են հայտնել ցույցին։