Ամեն ժամանակաշրջան փոխում է հանրային հարաբերությունների ձևերն ու որակը: Դա ունի և հեգոբանական, և տեխնոլոգիական, և բովանդակային պատճառներ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում տարերային կերպով ձևավորվում են հանրային-քաղաքական նախաձեռնություններ, որոնք փորձում են վերագնահատել մեր անցյալն ու ներկան, նաև կազմակերպման նոր ձևեր ու նոր բավանդակություն գտնել:
Պետք է փաստենք, որ կուսակցությունները որպես հանրային-քաղաքական միավորումներ, որոնք քաղաքական կոնտենտ են ստեղծում ու մոբիլիզացնում են
հանրությանը, արդեն անցած փուլ է: Կուսակցություններն ընդամենը կնիք ունեցող իրավաբանական անձիք են՝ ինչը թույլ է տալիս մասնակցել ընտրություններին, ոչ ավելին:
Նոր ձևավորվող ցանցային բջիջների առջև հիմնական խնդիր է դրված՝ վերածվել ցանցային կառույցի, ընդհանուր կոորդինացնող խորհրդի շնորհից ու դառնալ թափանցիկ հանրության առջև: Դրա համար պետք են լեգիտիմ հարթակներ՝ բացահայտվելու ու լեգալ գործունեություն ծավալելու համար:
Das ist es, worum es geht!