Foto

Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վարչապետի այլ որոշումներով՝ Ռաիսա Գալստյանը և Արսեն Բաղդասարյանը նշանակվել են կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ: