Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Լեչեին»։
Միլանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 29-րդ րոպեին գեղեցիկ հարվածով եզրափակել է Նիկոլո Բարելայի փոխանցումը։ Հաշիվը կրկնապատկել է Լաուտարո Մարտինեսը՝ 53-րդ րոպեին։
Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 71-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» միավորների թիվը հասցրեց 50-ի և նորից բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։









