Վրացի պատգամավորները երկուշաբթի օրը օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ ծեծկռտուք են սարքել։ Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք է ընթանում փաստաթղթի ընդունման դեմ, կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները ուղիղ եթերում:
Ավելի վաղ «Ժողովրդի ուժ» ընդդիմադիր շարժման պատգամավորները Վրաստանի խորհրդարան էին ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և օտարերկրյա պետությունից ֆինանսավորում ստացող սուբյեկտների ռեեստր:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, որը խորհրդարանական մեծամասնություն ունի, հայտնել են, որ մտադիր են աջակցել նոր օրինագծին, իսկ եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դնի դրա վրա, ապա պատգամավորները կփորձեն հաղթահարել այն:
Նիստում ծեծկռտուք է սկսվել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Անրի Օհանաշվիլիի և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Այնուհետեւ ծեծկռտուքը նիստերի դահլիճից տեղափոխվել է խորհրդարանի դահլիճ։ Բոլոր ընդդիմադիր պատգամավորներին ստիպել են լքել նիստերի դահլիճը։
«Բոլոր ընդդիմադիր պատգամավորներին վտարել են ուժով, այդ թվում՝ կանանց։ Շենքը շրջապատված է ոստիկաններով, լրագրողներին թույլ չեն տալիս, ինչը նշանակում է, որ օրենքն արդեն սկսել է գործել», – լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Հերխեուլիձեն։









