Շիրակի մարզի՝ հայ-թուրքական սահմանին գտնվող Անիպեմզա գյուղում, մարտի 5-ին տեղադրվեց 12 մետր բարձրությամբ հայոց եռագույնը։ Հայաստանի սահմանամերձ 9 մարզերում Եռագույն տեղադրելու նախաձեռնության հեղինակը «Վասն հայրենյաց» ազգային համախմբման շարժումն է։
Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև լուսանկարը։
«Հայոց Եռագույնը պետք է միշտ ծածանվի, պետք է շաաատ բարձր ծածանվի՝ այսօր և տասնյակ դարեր անց։
Կհանդիպենք Գեղարքունիքի մարզ, գյուղ Արտանիշում։
Հ.գ. Երեկ Հայոց Եռագույնը բարձրացրեցինք, վաղը Հայաստանն ենք բարձրացնելու։
Միասին մենք կարո՛ղ ենք»,- գրել է նա։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան (Hetq.am)։









