• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Արցախի քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ քրգործը

Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խմբի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի Հանրապետության տարածքի՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքի՝ Արմենավան գետի ձախ ափի տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողական «ՈՒԱԶ» ավտոմեքենայի վրա հարձակվելու և ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներ՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին մարմնական վնասված պատճառելու, այդ կերպ միջազգային ահաբեկչություն կատարելով՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով օտարերկրյա պետության տարածքում մարդկանց ոչնչացնելուն նրանց մարմնական վնասվածք պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ իրականացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդված նախատեսված քրեական գործը։ 

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը․ Ցիվիլև


    Բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ անկախ ՀՀ քաղաքացիությունն ընդունելու հանգամանքից. Ռոման Երիցյան


    Հրազդան քաղաքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան բшխվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին․ կա վիրшվոր


    Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտերի» հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու


    «Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին»․ «Արարատ»-ԲԿՄԱ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի


    Բոլոր ցուցանիշներն իդեալական վիճակում են․ Թրամփը բժշկական հերթական հետազոտությունն է անցել


    Ադրբեջանական շինանյութ է ուղարկվել Հայաստան


    ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքում


    Հանգամանալից քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական կյանքի կոչմանն ուղղված քայլերը․ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումից


    Կոտայքի մարզում վիճшբանությունն ավարտվել է դшնակահարությամբ․ 50-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մшհացել է

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]