Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար ոսկե մեդալ նվաճեց Սլավիկ Գալստյանը, որը հաղթեց 67 կգ քաշայինների եզրափակիչում
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը պարտվեց եզրափակիչում եւ նվաճեց արծաթե մեդալ։
Ավելի վաղ արծաթե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), բրոնզե մեդալակիր՝ Վիգեն Նազարյանը (87 կգ):
82 կգ քաշային կարգում հանդես եկած Կարապետ Չալյանն ու Սամվել Գրիգորյանը պարտվել էին: Մեկնարկային գոտեմարտում Չալյանը պարտվել էր Գրիգորյանին, որն էլ պարտվել էր հաջորդ գոտեմարում:









