Foto

Ադրբեջանը դիմել է նոր ռազմական էսկալացիայի. Տոյվո Կլաարը մեկնել է Բաքու

Հարավայում Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր  մեկնում է Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով ԵՄ ներկայացուցչությանը:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ 

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, եւս մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր: