Foto

Մեղրիում այրված ավտոբուսը եղել է Scania մակնիշի տուրիստական ավտոբուս

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության

Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում իրանական համարանիշներով ավտոբուս է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: :Հրշեջները մարել են ավտոբուսում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը եղել է Scania մակնիշի տուրիստական ավտոբուս, որտեղ եղել են 23 ուղևոր և երկու վարորդ: