Ուրեմն սենց․ 10։35 դրությամբ, կառավարության i-gov էլեկտրոնային կառավարում կայքում, կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված է 22 հարց, որից ոչ մեկը չի զեկուցվելու։
Ասի ասեմ, չասեք ի զուր տեղը ինտրիգներ ա փնտրում, պատկերը էսա։
«Ժողովրդավարական բաստիոնում» դասական ավտոկրատիա է տիրում։ Նիստը դեռ չի սկսվել, բայց վստահ եմ, որ անիմաստ ու անբովանդակ էնքան կխոսան, որ արհեստական օրակարգը ապահովվի։
Նիստ՝ գալոչկայի համար։ Ի դեպ՝ 3 հարց էլ գաղտնի գրիֆի տակ է։
Օպաաա, նայեք ինչ արեցին։
Դե առավոտ պարզ դարձավ, որ դա դժխոյի հետ գնացել ա Գերմանիա ու, հավանաբար դրա հետ կապված ՝կառավարության նիստում զեկուցվող հարցեր չկային (ուշադիր հետևել եմ մինչև 10։50 i-gov-ում որևէ զեկուցվող նախագիծ չկար)։
Էս շուստրիները վերջի պահին 22 հարցից 3-ը՝ սարքեցին զեկուցվող, ինչ-որ արհեստական թեմաներ (14-րդ հարցը՝ «ՀՀ 2023 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում, ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», 21-րդ հարցը՝ «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի ՀՀ պետբյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին և 22-րդ հարցը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» ՍՊԸ-ին հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին»)։ Ու ասեմ, ձեռի հետ էլ մի 4 հարց ավելացրեցին։ Ընդհանուր ստացվեց 28 հարց, որոնցից «զեկուցվեցին»՝ 4-ը։ Ողջ նիստը տևեց 42 րոպե։ Ճիշտ էդքան ժամանակ՝ զբաղված էին թիթեռ նկարելով։
Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից։