Foto

Ի՞նչ նոր պաշտոն է ստանձնելու Ռուստամ Բադասյանը

NEWS.am-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժարական է տալու։

Մենք կապ հաստատեցինք ՊԵԿ-ի հետ, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը։

Նշենք, որ Ռուստամ Բադասյանն այս պաշտոնում նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 3-ին։ Մինչ այդ նա երկու տարի զբաղեցրել է Արդարադատության նախարարի պաշտոնը։