Foto

ԵՄ-ն բացահայտ չարաշահում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները․ Լավրով

Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում Հայաստանմի տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում գործառույթների, մանդատի, տեւողության առումով եւ այն ավելացված արժեքի տեսանկյունից, որը առաքելությունը կարող է ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերում։ Այս մասին Բաքվում փետրվարի 28-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Բայց սա կողմերի ինքնիշխան ընտրությունն է, թե ում հետ համագործակցել։.

Մենք մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով։ Մենք առաջնորդվում ենք բոլոր ի հայտ եկած խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որոնք նախ, կհիմնվեին երեք ղեկավարների սկզբունքային համաձայնության վրա՝ նրանց 4 հայտարարությունների շրջանակում, երկրորդ՝ կապահովեին փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակություն՝ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ։ Ոչ բոլոր խաղացողները, նախ, նրանք, ովքեր հեռու են գտնվում Հարավային Կովկասից, առաջնորդվում են նման սկզբունքներով եւ ցանկանում են այստեղ աշխատել ոչ որեւէ բանի օգտին, այլ որեւէ մեկի դեմ։ Մենք դա տեսնում ենք, բայց ես համոզված եմ, որ դա տեսնում են գործընթացին անմիջականորեն ներգրավված կողմերը»,-ասել է նախարարը։