Պոլիտեխնիկական համալսարանը հիմնում է բնագիտական,
տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց՝ 1-9 դասարանների աշակերտների
համար:
Հիմնական դպրոց ստեղծելու նախագիծն այսօր հաստատվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում: Հիմնական դպրոցը գործելու է Երևան
քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Այն հագեցած կլինի միջազգային
չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային
համալիրով և մրցունակ կրթության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով: Ժամանակակից նոր կրթական միջավայրում կիրականացվի
խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն:
«Աշխատանքները պլանավորել ենք ավարտել այնպես, որ հնարավոր լինի դպրոցը բացել 2023/2024 ուսումնական տարվա համար, ընդունելությունը իրականացվելու է երեխաների տրամաբանությունը ստուգելու ճանապարհով: Այս պահին վերջնական հստակ կարգ չկա, այն մշակման փուլում է: Հավանաբար ընդունելությունը կիրականացնենք առաջին տարում 1-6 րդ դասարանի տարիքի աշակերտների համար»,- Vesti.am-ին ասաց բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը:
Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետության եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից, շարունակվում
ավագ դպրոցում, միջին մասնագիտակում, այնուհետև բարձրագույն կրթության երեք մակարդակներում։










