Foto

Կարևոր է, որ Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովում:

«Միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել: Կարևոր է, որ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի և Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: