Foto

Եղվարդի փայտի մշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 06։33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Մսի բակ» կոչվող տարածքում ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտի մշակման արտադրամասում (մոտ 120 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:47-ին: Այրվել են փայտի կտորներ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։