Foto

Ղազախստանում հայտնաբերվել է ՌԴ-ից ցորենի գորշ ներմուծման սխեմա

Ղազախստանի ֆինանսական մոնիթորինգի գործակալությունը (ՖՄԳ) հայտնաբերել է ռուսական ցորենի գորշ ներմուծման սխեմա՝ սեփականի անվան տակ հետո արտահանելու համար։ Այս մասին տեղեկացրել է ՖՄԳ-ի մամուլի ծառայությունը։

«ՖՄԳ-ի վարչությունը բացահայտել է ռուսական ցորենի գորշ ներմուծման սխեմա՝ երրորդ երկրներ Ղազախստանի տարածքով ցորենի հետագա արտահանման նպատակով»,- նշվել է հաղորդագրությունում։ Գերատեսչության տվյալներով՝ ղազախստանյան ընկերություններից մեկը 2021-2022թթ. ընթացքում զբաղվել է ՌԴ-ից Ուզբեկստան, Աֆղանստան եւ Տաջիկստան ցորենի արատահանմամբ։ Ծավալը կազմել է 8,3 հազար տոննա, արժեքը՝ ավելի քան 1 մլրդ թենգե (2,2 մլն դոլար)։ Ընդ որում՝ ընկերությունն օգտվել է «կեղծ» հաշիվ-ապրանքագրերից, որոնք իբր հաստատել են, որ ցորենը ղազախական է, ինչը թույլ է տվել չվճարել տարանցման հարկը եւ 150 մլն թենգեի (337 հազար դոլար) վնաս է պատճառել բեռնափոխադրողին։

Ներկայում գործի նախաքննություն է վարվում, նշել են գործակալությունում։