Նիկոլ Փաշինյանի այցը Մյունխեն, թեմայից դուրս
թեղեց Արարատ Միզոյանի այցը և Անիի կամրջի գործարկման թեման: Իսկ որքանո՞վ է այդ կամուրջը
կարևոր, կլուծի արդյո՞ք տնտեսական խնդիրներ, ի՞նչ է տալու սա հայկական կողմին, եթե
Թուրքիային Հասյատանը տնտեսապես հետաքրքիր չէ: Թուրքագետ Նելլի Մինասյանի գնահատմամբ՝
խոսվում է տնտեսական համագործակցության մասին, բայց թիրախը քաղաքական շահերն են: «Անիի
կամուրջը գտնվում է Գյումրի- Կարս հատվածում: Ես գնտում եմ, որ մենք տնտեսապես Թուրքիային հետաքրքիր չենք: Ավելի շուտ տարանցիկ առևտրի
մասին կարող է խոսք գնալ: Թուրքիային ավելի հետաքրքիր է Արևմուտք-Արևելքը, դրա համար
է անհրաժեշտ նաև Զանգեզուրի միջանցքը: Գուցե, Անիի կամրջի հետ կապված, կան որոշակի
ծրագրեր, որոնք չեն հանրայնացվում: Գուցե կամրջի վերագործարկումը չիրականանա էլ և
մնա զուտ խոսակցությունների մակարդակում: Բայց ահա Զանգեզուրի միջանցքն աշխարհաքաղաքական նշանակություն
ունի: Փորձ է արվում ներկայցնել, որ այն
օգուտ կբերի նաև Հայաստանին, սակայն, կարծում եմ, իրականում այդպես չէ: Սա մի ծրագիր
է, որի նպատակն է միավորել թուրանական աշխարհը: Կարծում եմ, դիվանագիտական հարաբերությունների
հետ կապված, պետք է ինչ-որ փոքր-փոքր քայլեր անել և, ըստ էութայն, այդպիսի տարբերակներ
են քննարկվում, որը ընդունելի կլինի երկու երկրների համար: Իրկանում կա Մարգարայի
հատվածը, որն աշխատել է մինչև 1993 թվականը, ուստի իրատեսական էր, որ այդ հատվածը պետք
է աշխատի: Թուրքիան տարածաշրջանում ուզում է ավելի մեծազդեցություն ունենալ՝ այն առկա է Վրաստանում,
ռազմական ներկայություն ունի նաև Ադրբեջանում և փորձում է որոշակի ներկայություն ունենալ
նաև Հայաստանում, դրա համար էլ գնում է և ապագայում էլ կգնա մեղմ ուժի ճանապարհով»,-Vesti.am-ի
հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետի բարձրացրած հարցերի վերաբերյալ մտավախություն
ունեն քաղաքական բոլոր ուժերը, նույնիսկ ոչ մասնագետ քաղաքացիները, բայց իշանությունը
որևէ կերպ չի մեկնաբանում, չի բացատրում և մտահոգություններ չի հայտնում: Այս և բազմաթիվ
այլ հարցերի պատասխանները չտալը, դրա մասին լռելն է, որ բերում է իշխանության նկատմամբ
անվստահության, և գուցե զուր չեն այն կարծիքները, որ կրկին ժողովրդի թիկունքում ինչ-որ
պայմանավորվածություններ են ձեռք բերվում և գուցե կրկին ժողովրդավարությունը որպես
բրենդ հռչակած քաղաքական ուժը հայատարարի, որ ինչ պետք է, այն էլ բանակացում են և բնավ
կարիք չկար 3 մլն վարչապետերին դրա մասին տեղյակ պահել:









