Foto

ԱՄՆ պետքարտուղարը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կհանդիպի Փաշինյանի եւ Ալիեւի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ տեղական ժամանակով ժամը 13:35-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Նշենք, որ այսօր Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարները կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը: Այս մասին ասվում է համաժողովի կայքում։