Foto

Էլիտար շենքի պահակակետում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Անտառային 134 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի պահակակետում տղամարդու դի կա։  Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված պահակակետում, աթոռի վրա հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։