Foto

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայերենով շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին: Նա իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ, որում տարբեր լեզուներով շնորհակալություն է հայտնել այլ երկրներից Թուրքիա ժամանած փրկարարներին՝ օգնության համար։

Թուրքիա ուղևորված հայ փրկարարների մասնակցությամբ կադրին կից հայերենով գրված է «Շնորհակալ եմ»: