Թուրքիա-Հայաստան
հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս՝ առաջնային է դառնում առևտրաշրջանառությունը, տնտեսության իրավիճակը և
հնարավոր մարտահրավերները: Թեմայի շուրջ Vesti.am-ը
զրուցել է ՓՄՁՀԱ հասրակական կազմակերպության նախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանի հետ:
-
Պարո՛ն Գրիգորյան, երեկ Արթուր Ղազինյանը նշել
էր, որ, ըստ իր հաշվարկի, առաջիկա 10 տարում պետություն ունենալու համար Հայաստանի տնտեսության
մեջ Թուրքիայի
և Ադրբեջանի
մասնակցության տեսակարար
կշիռը պետք
է պահել
առավելագույնը 20%-ի
սահմաններում: Սա հեռանկարային համարո՞ւմ եք:
-
Չեմ կարող ասել ինչ հաշվարկ է ենթադրում, ամեն մասնագետ
իր հաշվարկը կարող է ունենալ: Ամեն դեպքում հեռանկարային է այնքանով, որ երբ ինչ-որ
երկրի տարածքում կան տնտեսական շահեր, ապա պատերազմն արդեն դառնում է ոչ հեռանկարային
գործիք: Երբ այլ երկիրը մեր երկրում ունի տնտեսական շահ, ապա պատերազմի հավանականությունը
պակասում է:
-
ՀՀ իշխանությունն
ամեն գնով փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և իրենց պնդմամաբ
հեռանկարը տնտեսական զարգացումն է և առևտուրը: Հայաստանն ի՞նչ ունի
վաճառելու:
-
Խնդիրն ավելի գլոբալ է: Որպես հայ և, հատկապես, պատերազմի
մասնակից թուրքին համարում եմ թշնամի, բայց երբ որպես մասնագետ տեսնում եմ գլոբալ աշխարհաքաղաքական
մարտահրավերները և ներկա իրավիճակը, այլ եզրակացություն եմ անում: Այս պահի դրությամբ
Ռուսաստանի և Իրանի միջոցով ճանապարհները փակ են և Չինաստանն աշխարահի հետ կապող միակ
ուղին մնացել է նախկին Մետաքսի ճանապարհը, որն անցնում է նաև ՀՀ-ով: Ասյտեղ չոր դիրքորոշում
ընդունել և վերաբերվել Թուրքիային՝ միայն որպես թշնամի պետություն և չուզենալ նրա հետ
որևէ հարաբերություն ստեղծել, մենք կստեղծենք թշնամական հարաբերություններ ամբողջ
աշխարհի հետ: Այսօր կանգնած ենք շշի կոկորդի մեջտեղում, եթե ընտրենք բոլորին դեմ գնալու
քաղաքականությունը՝ մենք կկործանենք ոչ միայն Հայսատանի տնտեսությունը, ապա հետագայում
նաև Հայաստանը: Առևտուր բառը մի քիչ այլայլված ձևով է ընկալվում հասարակության մեջ,
բայց աշխարհի շարժիչ ուժն հենց առևտուրն է: Կամ պետք լինել դրա մեջ, կամ էլ դուրս մնալ:
Վերջինը ենթադրում է տնտեսապես թուլանալ և չունենալ ուժեղ պետություն և բանակ: Այստեղ
հարկավոր է ճկուն քաղաքական միտք, որպեսզի Հայաստանը, չկորցնելով իր շահը, կարողանա
հարևան պետությունների հետ ստեղծել հարաբերություններ, բացի ճանապարհներ դեպի առևտրային
հարաբերություններ, ինչը միայն ու միայն նպաստելու է Հայաստանի զարգացմանը:
-
Հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման արդյունքում Թուրքիան կարող է վաճառել ամեն ինչ, իսկ
ՀՀ-ն ի՞նչ ունի վաճառելու: Դրա արդյունքը չի լինելո՞ւ սեփական արտադրանքի ոչնչացումը,
տեղական բիզնեսի խոչընդոտները:
-
Եթե դիտարկում ենք միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններն,
ապա գնահատականը ճիշտ է, բայց այստեղ խնդիրը Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան-Եվրոպա-Միջին
Արևելք կապն է: Մտածել, որ իրենք կբերեն ավելի մատչելի ապրանքներ և այլն,
իհարկե հնարավոր է: Խնդիրը կարելի լուծել քաղաքական ճկուն մտքի շնորհիվ՝ կարելի է այնպիսի
օրենսդրական փաթեթ ստեղծել, որ Հայաստանն ավելի
շահեկան վիճակում հայտնվի: Պարտադիր չէ Թուրքիայից ապրանքն առանց մաքսազերծման ներմուծել
Հայաստան և ամբողջովին հայկական բիզնեսը ոչնչացնել: Կարող ենք այս մենը վերահսկելի
դարձնել ընդամենը մաքսազերծման պայմանների փոփոխությամբ: Հնարավորությունները շատ են,
ցանկություն է հարկավոր:









