Մեր փրկարարները Սիրիայից արդեն վերադարձել են, այսօր էլ Թուրքիա մեկանծ փրկարարներն են վերադառնալու ցամաքային ճանապարհով։ Այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետը և հույս հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար երկրաշարժը ելակետ կհանդիսանա։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ որոշում կա արագացնել սահմանների բացման ուղղությամբ երկխոսության գործընթացը։
Նպատակ կա մինչև զբոսաշրջային սեղոնի մեկնարկն ավարտին հասցնել նաև երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացը։
Անդարադռնալով Աննի կամրջի վերականգնման աշխատանքներին՝ Փաշինյանը նշեց, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը շատ վաղուց արդեն պատրաստ է։
Նա նաև նշեց, որ նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի այցը Սիրիա ևս։









