Foto

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Սարգսյանի կատմամբ հարուցել էր քրեական հետապնդում:

Ըստ հաղորդագրության՝ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 29 անձանց։