Foto

Հայաստանը 157 մլն դրամ կտրամադրի Թուրքիային ու Սիրիային՝ որպես օգնություն

Կառավարության այօսրվա նիստում որոշվեց 2023 թվականի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 157,816.1 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։

Ինչպես նշված է հիմնավորման մեջ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանա¬վորված է 2023թ. փետրվարի 6-ից Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածություններով և երկրների կողմից հումանիտար օգնություն խնդրելու փաստով պայմանավորված՝ տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հանգամանքով։