Foto

«Apple»-ը 1 մլրդ դոլար է ներդրել տաքսի պատվիրելու չինական ծրագրում

Չինական «Didi Chuxing» տաքսի պատվիրելու ընկերությունը հայտարարել է, որ «Apple» ընկերությունը 1 մլրդ դոլարի ներդրում է արել իրենց ընկերությունում, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Синьхуа»-ին:

«Didi Chuxing»-ը հստակեցրել է, որ ներդրման ընդհանուր գումարը կարող է գերազանցել 2 մլրդ դոլարը:

«Didi Chuxing»-ը ծառայում է նորարարական տարբերակով: Մենք շատ տպավորված ենք բիզնեսով, որը նրանք ստեղծել են, ինչպես նաև իրենց գերազանց թիմով ու ղեկավարությունով: Մենք ակնկալում ենք աջակցել նրանց՝ զարգացման այս փուլում»,-հայտարարել է «Apple»-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:

«Apple»-ի ներդրումները պետք է Չինաստանում բարելավեն «Didi Chuxing»-ի դիրքերը «Uber»-ի հետ մրցակցությունում:

Vesti.am