Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը»,- նշել է նա:









