«Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էին անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները 2023 թվականին կանցկացվեն Ղրղզստանում», - այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը այս իրավիճակում նպատակահամար չէ։