Foto

Թագուհի Թովմասյանն Արցախի ներկա ու նախկին ՄԻՊ-երի հետ քննարկել է հումանիտար աղետի լուծելու ուղիները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․

«Խորհրդարանում հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին և Արտակ Բեգլարյանին:

Քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին»: