Foto

Բարեփոխումներն ու նորարարությունները կբերեն առողջապահական ծառայությունների մատչելիության. Առողջապահության փոխնախարար

Առողջության առաջնային պահպանման օղակում ներդրվող ծրագրերը ներկայացնելու նպատակով մարզային այցերը շարունակվում են. առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Շիրակի մարզում էր, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Մարզի առաջնային օղակի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Արտակ Ջումայանը ներկայացրել է այս օղակում նախատեսվող բարեփոխումներն ու նորարարությունները` վստահեցնելով, որ դրանք կբերեն առողջապահական ծառայությունների մատչելիության:

Արդյունքում անհամեմատ կմեծանա պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների ծավալը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև առաջնային օղակի բուժաշխատողների վարձատրության նոր` բոնուսային համակարգ ներդնելու, առաջնային օղակում աշխատաժամանակը փոփոխելու, հերթապահություններ սահմանելու, ինչպես նաև հիվանդների հերթագրումը «ԱրՄեդ» համակարգում կատարելու, պացիենտի ամբուլատոր քարտի էլեկտրոնային դառնալու մոտեցումները։

Արտակ Ջումայանը եղել է նաև Արթիկի և Ախուրյանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում: