Foto

3 ամսական Վարդանն ու նրա մայրը Սիրիայում փրկվել են ավելի քան 100 ժամ փլատակներում մնալուց հետո

Շվեյցարիայից որոնողափրկարարական թիմերը Սիրիայում ավերիչ երկրաշարժից ավելի քան 100 ժամ անց փլատակներից փրկել են հայ փոքրիկին՝ երեք ամսական Վարդանին, և նրա մորը՝ Յասմինին, Zartonk media-ի փոխանցմամբ՝ հաղորդում է շվեյցարական հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մերձակայքում գտնվող Պազարջիկ շրջանում տեղական ժամանակով 04:17-ին։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում աղետի հետևանքով զոհվել է 29 605 մարդ։ Սիրիայում երկրաշարժից հետոըստ ԱՀԿ-ի տվյալների,  զոհվել է մոտ 8,5 հազար մարդ։

Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։